Posted in Ծննդյան ծեսեր

Ծննդյան ծես. Մարի

Այս ամիս ծննդյան ծեսերը հաջորդում են մեկը մյուսին։ Յուրաքանչյուր ծննդյան ծես տարբերվում է նախորդից կազմակերպման ձևով՝ մարզական-ռոդարիական, թատրոն-հեքիաթ-խաղով, ազգային խաղիկներով, խոհարարական։Այսօր էլ Մարիի ծննդյան օրն էր։ Քանի որ կրթահամալիրում Թումանյանական օրեր են, մեր սաները դարձան Թումանյանական հեքիաթի հերոսներ, իսկ ծննդյան ծեսը՝ մի հեքիաթը։

Թումանյանական ասիկներին, ոտանավորներին, հաջորդեց ուրախ երգն ու պարը, գուշակեցինք, թե ամեն բալիկ, որ հեքիաթից է այցելել մեզ, իսկ վերջում էլ Մարին փչեց ինքնաշեն տորթիկի մոմերը։

Թողնել մեկնաբանություն