Posted in Քոլեջ-պարտեզի 2-4 տարեկաններ։

Գարնանային պարտեզ

Գարնանային պարտեզ 

Բարեկենդանից անմիջապես հետո սկսվում է Մեծ Պահքը, որը տևում է 48 օր։
Մարտի մեկից սկսվում է գարնանային պարտեզը։ Նոր շունչ, նոր նախագծեր՝ մեկը մեկից հետաքրքիր։ Դե, սկսեցի՜նք, դռները բացե՛ք, գարո՛ւն է գալիս…

Նախակրթարանի բակ—պարտեզը  խնամված է, կոկիկ՝ պտղատու ծառերով, գեղեցիկ բույսերով, խնամված խոտածածկ տարածքով: Սաները, սովորողը մասնակից է պարտեզի խնամքի աշխատանքներին: Մեկանգամյա օգտագործման ձեռնոցները և աղբի տոպրակները բակում միշտ ձեռքի տակ են: Դա մշակույթ է, որ ձևավորվում է վաղ մանկությունից, երբ երեխան ինքն է մաքրում, խնամում, մշակում այդ միջավայրը՝ մեծի ու փոքրի հետ, ուսումնասիրում է, ճանաչում: Բացօթյա կրթական միջավայրն ունի առանց ցանկապատերի, բաց, կանաչ լանջեր, ոռոգման և խմելու ջրի համակարգ։  Ամեն տարի իրականացվող գարնանային և աշնանային ծառատունկերին սաները ծնողների հետ մասնակից են դառնում որևէ օղակի, հատվածի ստեղծմանը՝ վարդենիների պուրակ, բալենու այգու հիմնում: Կարևոր է նրանց անմիջական շփումը հողի հետ, երբ հայրիկի կամ մայրիկի հետ փխրեցնում են հողը, փոս փորում, տնկում միասին ընտրած տնկին, ջրում: Բակային աշխատանքների համար ունենք սաների չափսերին համապատասխան գյուղատնտեսական գործիքներ` փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թաղարներ, մաղեր, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորոցույցներ և այլ պարագաներ: Երեխաները գարնան սկզբից մինչև ուշ աշուն լինում են բակում և տարաբնույթ աշխատանքների միջոցով ճանաչում բնությունը:

Թողնել մեկնաբանություն