Posted in Քոլեջ-պարտեզի 2-4 տարեկաններ։

Նվեր մայրիկատոնին

Շուտով մայրիկատոն է։ Մեզնից յուրաքանչյուրի կյանքում ամենակարևորը մայրիկին ուրախ տեսնելն է։ Դե իսկ մայրիկների համար ուրախ լինելու, ժպտալու համար բավական է երեխայի ձեռքերով պատրաստված յուրաքանչյուր բան։

Այսօր սաների հետ քոլեջի կավի արհեստանոցում էինք։ Գծեցինք թղթի վրա նրանց ձեռքի հետքը, խաղացինք, փափկեցրինք կավը, գրտնակի օգնությամբ բացեցինք ու ստացանք սաների ձեռքերի հետքը կավից։

Ուղիղ եթերի հղումը

Կավե-ձեռքերը չորացան, հայտնվեցին կրթահամալիրի մեծ թրծման վառարանի մեջ, ու նորից վերադարձան քոլեջ։

Միասին ներկեցինք, ու ստացանք զարդամաններ։

Թողնել մեկնաբանություն