Posted in Ուսումնական նախագծեր

Տիկնի պսակ

Հարսանեկան շաբաթ. «Տիկնի պսակ»

Օր՝ հունիսի 13-17

Ժամ՝ 11.00

Վայր՝Արևելյան դպրոց-պարտեզների լանջերին, լողափ-լողավազաններում

Մասնակիցներ` 2-5 տարեկաններ

Համակարգողներ՝ երաժիշտներ, դաստիարակներ։

13.06.2021֊17.06.2021

Երկուշաբթի Ծննդյան ծես,մրգային ֆռեշներ,պաղպաղակ,ուրախ խաղեր։Չէ որ այսօր մեր Հայկի ծննդյան տոնն է։Դե էլ ինչ ամառային ծնունդ առանց լողավազանի։Դե որ Հայկը մեծացավ կարելի է նաեւ հարսնացու գտնել։Հարսնացուների երգը Հայկի համար։Դե թող մեր Հայկը գտնի իր հարսնացուին։
Երեքշաբթի ավանդական գաթան`լողափնյա բակում`պատրաստվում ենք հարսանեկան ծեսի։ Չէ որ հայական ավանդական հարսանիքը առանց գաթայի չի լինի։


Չորեքշաբթի Ջրային խաղ`Աղջիկ փախցնոցի,Հեյ խմբեր։
Խաղերում ընտրում ենք սիրուն հարսանացուների,այս խաղերը խաղում էին ավանդական հայկական հարսանիքներին։

Հինգշաբթի պատրաստվում ենք հարսնաեկան ծեսի` մրգային քողերի աղջիկների համար,ծաղկեփնջեր տղաների համար,պատրաստում ենք տարոսիկներ։


Ուրբաթ հարսանեկան ծես։

Ընթացքը`

Կանգնում են երկու շրջանով` մեծ և փոքր, իրար մեջ:

Ազգային ծիսական-հարսանեկան երգեր
Միասնական երգ` «Պսակ-պսակ»,

Միասնական երգ` «Զնկլիկ»


Ազգային հարսանեկան խաղեր` Այլի հո,Աղջիկ փախցնոցի, հեյ խմբեր։Ապա մոտենում ենք ծիսական սեղանին։
Հարսանեկան ծեսի ցուցահանդես-հյուրասիրություն։
Տիկնիկներ,, գաթաներ,կենաց ծառեր, տարոսիկների… , որոնք հետաքրքիր ձևավորված են.
բարեմաղթանքներ, շնորհավորանքներ, օրհնանքներ: