Posted in հաշվետվություններ, Արևելյնան դպրոց 2֊ից 4 տարեկանների խումբ

Հունիս ամսվա հաշվետվություն

Հունիսը մեր ամենասիրած տարվա եղանակի` ամռան առաջին ամիսն է։Այն բերում է իր հետ արևային պայծառ եղանակ, ուրախ տրամադրություն, գույներ, խաղեր, լողավազան ու ուրախ ջրային խաղեր։

Հունիսմեկյան առավոտն սկսվեց տոնական տրամադրությամբ՝ սաների մի ձեռքին փուչիկներ էին, իսկ մյուսին՝ քաղցրավենիքներ: Այդքան էլ էական չէ, թե որ օրը կնշես երեխաների տոնը: Յուրաքանչյուր օրը պետք է նվիրել նրանց: Ժպիտ պարգևել է պետք նրանց, լցնել օրերը ուրախությամբ։Երբևէ, եթե ստացվեր այնպես, որ կյանքի շրջանները հնարավոր լիներ գնահատել քաղցրությամբ, ապա մանկությունը կլիներ բացարձակ առաջատարը, քանի որ այն համեմված է ամենավառ գույներով, երևակայության ամենատարբեր ու ամենախենթ լուծումներով, և իհարկե, ամենահամով չարաճճիություններով: Արևելքում ամեն կողմից թող լսելի լինի մանկական զրգուն ծիծաղ, անհոգ շաղակրատանք ու երգ: Սեբաստացիական աշխարհը նաև երեխաների ժպիտներից է ջերմանում…Ես վստահ եմ, այս տարի կրկնակի շուքով նշեցինք Հունիսի մեկը՝ քանի որ մեր Նանեի ծննդյան ծեսն էր այսօր: Իսկ այժմ մենք ի սրտե շնորհավորում եմ ամբողջ աշխարհի ու հատկապես՝ սեբաստացի երեխաների հրաշք տոնը՝ Հունիսի մեկը, թող բոլոր երեխաների կյանքը շարունակվի որպես ժպիտների շքերթ:Երբևէ, եթե ստացվեր այնպես, որ կյանքի շրջանները հնարավոր լիներ գնահատել քաղցրությամբ, ապա մանկությունը կլիներ բացարձակ առաջատարը, քանի որ այն համեմված է ամենավառ գույներով, երևակայության ամենատարբեր ու ամենախենթ լուծումներով, և իհարկե, ամենահամով չարաճճիություններով: Շնորհավոր մեր լույս Նանե։

Ամառն է եկել պարտեզ, իր հետ բերելով վառ ու զրնգուն տրամադրություն, պաղ ուտելիքներ ու անուշեղեններ,լողավազան ու գունագեղ լողազգեստներ։Այսօր մեր բազմագույն լողազգեստներով սաները մասնակցեցին նորաձև ցուցադրության, բայց ցուցադրությունը սովորական չէր։Հետաքրքրե°ց։Դե դիտեք։

Հարթակում ծնողն է.մարզական օր մեր սիրելի Լիլիթի և հովհաննեսի հետ։Նրանք Սեբաստացի Մհերի և Տաթևի ծնողներն են։Մեզ միացան նաև Օրանժ Ֆիթնեսի մարզիչ Ալեքսանդրը։

Խաղացինք էստաֆետներ, քշեցինք ինքնագլոր, մարզվեցինք ու մի լավ զվարժացանք։

Ուղիղ եթերի հղում։

Շնորհակալություն օրը մարզական տոն դարձնելու համար։ Ամենալավ մարզական Սեբաստացի համայնքին ասում ենք ՋԱԱԱԱՆ

Այսօր մեր Արջուկի տարեդարձն է։Մեր փնթփնթան,մեր քաղցր տղա, շնորհավոր ծնունդդ 🥰🥰😘Պաղպաղակով տորթ, երգ ու ամառային լողափնյա խաղեր։

Լողավազանի կամ ջուրթափեքի օր տիկնի պսակով
Ազգային ավանդական հարսանեկան ծեսերը, եղել են գլուխգործոցներ, որոնք այնքան կատարյալ են եղել, որ մինչ օրս չեն կորցրել իրենց նշանակությունն ու գեղեցկությունը։ «Երաժշտության ազդեցությունը ջրի և սաների վրա» թեման շատ ակտուալ է Արևելքում։ Հետքրքիր է իմանալ այս խորհրդավոր աշխարհի ու էներգետիկայի մասին։ Ջուրը երաժշտության ազդեցության տակ փոխում է իր կառուցվածքը՝ դառնում է սիրով լեփ֊լեցուն։
Պսակ֊պսակ, տիկնի պսակ,
Փեսեն եկավ լիքը քսակ.֊
Տիրնա՜֊նինե՜,
Տիրնա՜֊նինե՜,
Սաների ձենը Արևելքով մին է։
Ջուրը երաժշտության ազդցության տակ կարող է ցույքց տալ ոչ միայն մեղեդու բովանդակությունը, այլև փոխանցել հեղինակի տրամադրությունները։ Այսպես, օրինակ՝  «Այլիհո» ստեղծագործության մեջ տեսնում ենք գեղեցիկ ձևավորված կառույց, որը հիշեցնում է ավանդական հարսնատեսը։ «Արև արև եկ եկ» ստեղծագործության հնչելուց հետո կարող ենք երկար հիանալ ջրի բյուրեղներով, որոնք փոխանցում են տարվա 4 եղանակների գեղեցկությունը ու կատարելությունը։ Եվ ազգային երաժշտության հնչեղությունը այն էներգիան է, որն էլ ազդում է ջրի և սաների վրա։


֊Երեխեք, եկեք «հարսանիք֊հարսանիք» խաղանք:

֊Հա, ճիշտ է, աղջիկները թող լինի հարսները, իրանք հարսի շոր ունեն:

-Իսկ տղաները, թող լինեն փեսաներ

-Չէ, մենք չենք խաղում:

-Լավ էլի: Որ լինեք փեսաներ, սրանից հետո ձեր ուզած խաղը կխաղանք:

-Լավ, լավ, կլինենք փեսաներ:

Հարսի ու փեսայի դերերը բաժանելուց հետո բոլորս միասին պատրաստեցինք տարոսիկներ։

Ամբողջ շաբաթ պատրաստվում էինք Արևելյան դպրոցի բակում մի նոր մեծ տունտունիկ իրարանցման։Դեռ վաղ տարիքից բոլոր աղջիկների երազանքը հարսիկ դառնալն է։Դե իսկ ինչու չիրականացնել նրանց երազանքը։Շաբաթվա ընթացքում սկսեցինք պատրաստել մեր գեղեցիկ թիթեռնիկ փողկապներն ու Հարսնաքողերը, պատրաստեցինք ավանդական գաթա,հալվա,տարոսիկներ։Դե իսկ այսօր եկավ սպասված օրը։Հարսիկները շարվեցին մի կողմում, փեսաները`մյուսում ու սկսվեց Եկան, եկան Այլի հո։Երգեցինք,պարեցինք,խաղացինք, կերանք մեր համեղ անուշեղենները։

Դե իսկ հաջորդ օրը մասնակցեցինք իրական ծիսական հարսանիքի։


Ամռան արևոտ օրերին Արևելքում շարժը էլ ավելի շատ է, ինչպես ասում են՝ «ծիրանի սեզոնն» է սկսվել։

Կեսօրին ժամը 12։45֊ին արդեն ընկեր Սմբատը այգում անցել է իր գործին, հեղինակային ծիրանահավաքին։ Առաջին հյուրասիրությունը նախակրթարանի սաներինն էր։

֊Ի՞նչ ծիրան է, խոշո՞ր է, մա՞նր է․․․

֊Ընտիր ծիրան է։

Հյուրասիրությունը տևեց երկար «գյոզալական» ծիրանը հավաքել տվեցին, հետո հավեսով համտեսեցին։
Շնորհակալ ենք 💛💛💛

Արևելքի այգին լի է պտղաբեր ծառերով։Երբ առավոտյան մտնում ես դպրոց, Հենզելի ու Գրետելի կմնա մրգերը հատակից հավաքելով գտնում ես պարտեզի ճանապարհը։Քանի որ մրգերն այսքան շատ էին, որոշեցին մի մասն էլ չիր պատրաստել։Ընկեր Սմբատի օգնությամբ մի լավ բերքահավաք արեցինք, կերանք մի մասն էլ չիր պատրաստեցինք։

Այսօր  Արևելքում ցեխաղախերի առաջնությունն էր։ Այսօր  Արևելքում ցեխաղախերի առաջնությունն էր։ Ծիծաղ և սեր, այդ ծիծաղը, գրավել էր բոլորի ուշադրությունը, մոտեցան, որ տեսնեն: Սաները  նստել էին գետնին ու ցեխերով խաղում էին, այնքան երջանիկ էին: Երեխաների ամբողջ դեմքը, մարմինը ցեխի մեջ կորած էր: Ջուրը լցվում էր հողերի մեջ ու մի լավ ցեխաջուր ստեղծում: Մենք  էլ կանգնեցինք ու սկսեցինք հետևել ու նկարել: Ես էլ ցանկացա ցեխերով խաղալ, ծիծաղում էի երեխաների  հետ:  Այո՛ այսպիսին է «Ցեխախաղերի հրճվանքը»

Ուղիղ եթերի հղում

Լողափնյա խաղերից այսօր խաղացինք երկուսը։Առաջինը ավելի շատ նկարչական խաղ էր։Կզարմանաք երևի թե ինչպես կարող է նկարչական խաղը լինի լողափնյա։Դե իհարկե մենք նկարում էինք ջրի միջոցով, իսկ որպես կտավ արևի շողքերից տաքացած գլաքարերն էին։Իսկ մյուս խաղը խաղալիս թրջվեցին ոչ միայն գլաքարերը,այլ նաև մենք։

Ամեն օր խոհանոց իջնելիս, սաներից մի քանիսը գալիս են որպես օգնական, ու մինչ խոհարարը կդասավորի տարաների մեջ օրվա ուտելիքները, սաները սպասում են սեղանի մոտ։Դե իսկ երբ սեղանին է լինում հնդկաձավարը,նրանք դառնում են մոխրոտ-օգնականններ։

Ծիրանի օր։
Արևելքում տարածվել է ծիրանի անուշ բույրը։Ընկեր Սմբատի օգնությամբ ծիրանի մի մեծ կույտ հայտնվեց նախապես պատրաստված ծածկի վրա։Հավաքեցինք, լվացինք, իսկ հետո սկսվեց ծիրանային բազմատեսակ անուշեղենների,հյութի,չիրերի պատրաստումը։ Դե իսկ մենք որոշեցինք պատրաստել մրգային վիտամիններով հարուստ սմուզի-կոկտեյլ։Իսկ համեղ կորիզները գլաքարերի օգնությամբ ջրադեցինք, ու ավելացրիմք մեր կոկտեյլին

Ծիրանատոնը շարունակվում է։Այս անգամ պատրաստեցինք ծիրանի քաղցր լավաշ։Հավաքեցինք ծիրանը,լվացինք,կորիզները հանեցինք, ապա մեր սիրելի տիկին Մարիետի օգնությամբ եփեցինք ու մաղեցինք։Արդյունքը կչորանա արևի տակ ու կստացվի բնական ու առանց հավելումների քաղցր լավաշ։