Posted in Ուսումնական նախագծեր

Գույների հրավառություն Անհատական ցուցհանդես Էմիլի Դավթյան

«Ձոն» տեխնոլոգիակա ստուգատեսին ընդառաջ ծնվեց մի նոր նախագիծ։ Այս նախագծի հիմնական նպատակն է բացահայտել, ներկայացնել սանին` նրա բոլոր կողմերով։ Ամենօրյա առօրյայի ընթացքում նկատում ես, որ սաներից շատերը ունեն տարբեր հետաքրքրություններ, հոբբիներ, բայց մինչև վերջ բացահայտել չի ստացվում։

Օրը` Մարտի 27

Ժամը` 11:00

Վայրը`« Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Քոլեջ -պարտեզի բակ

Մասնակիցներ սաներ, ծնողներ, դաստիարակներ, հյուրեր

Նպատակ,խնդիրներ

  • Բացահայտել սաներին,ովքեր ունեն հոբբիներ, նախասիրություններ։
  • Ստեղծել համապատասխան պայմաններ սանի զարգացման, ստեղծագործելու համար
  • Հասկանալ սանի նախաձեռնության ուղղվածությունը (նկարչություն, տեխնոլոգի, լեգոշինարարություն, ծեփ, խոհարարություն)
  • Համագործակցել ծնողական համայնքի հետ

Ընթացքը

Այս ամիս կունենանք նկարչական-կրծքազարդերի ստեղծման ցուցահանդես։Այս ցուցահանդեսի հերոսուհին Էմիլին է և իր մայրիկը։Ամբողջ ամսվա ընթացքում կհավաքենք Էմիլիի աշխատանքերը,դե իսկ ամսվա վերջում կներկայացնենք դրանք ։

Հատուկ պայման այս ցուցահանդեսի հյուրերը կլինեն Էմիլիի աշխարհի պես գունագեղ, իսկ դե հատուկ գույնը կլինի դեղինը և կանաչը։

Ցուցահանդեսի ընթացքում կերգենք`

Խնկի ծառ

Կարկաչա

Կռունկ ծափ տուր ու թռի

Ախ գարուն է,գարուն է

Զկլիկ օրոճ

Արև, արև եկ,եկ

Արդյունքում Կունենաք գեղեցիկ նկարչական-տեխնոլոգիկան անկյուն, որում կերևա սանի անհատական աճը, կբացահայտվի նրա անհատականությունը։

Թողնել մեկնաբանություն