Posted in Ցուցահանդեսներ

Գարնանային անհատական ցուցահանդես.Նանե Կիրակոսյան

«Ձոն» տեխնոլոգիակա ստուգատեսին ընդառաջ ծնվեց մի նոր նախագիծ։ Այս նախագծի հիմնական նպատակն է բացահայտել, ներկայացնել սանին` նրա բոլոր կողմերով։ Ամենօրյա առորյայի ընթացքում նկատում ես, որ սաներից շատերը ունեն տարբեր հետաքրքրություններ, հոբբիներ, բայց մինչև վերջ բացահայտել չի ստավում։

Օրը` Մարտի 22

Ժամը` 11:00

Վայրը`« Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Քոլեջ -պարտեզի բակ

Մասնակիցներ սաներ, ծնողներ, դաստիարակներ, հյուրեր

Նպատակ, խնդիրներ

Բացահայտել սանին, ով ունի հոբբիներ, նախասիրություններ։
Ստեղծել համապատասխան պայմաններ սանի զարգացման, ստեղծագործելու համար։
Հասկանալ սանի նախաձեռնության ուղղվածությունը (նկարչություն, տեխնոլոգի, լեգոշինարարություն, ծեփ, խոհարարություն)
Համագործակցել ծնողական համայնքի հետ
Ընթացքը

Այս ցուցահանդեսի հերոսուհին Նանեն է` իր նկարչական գունազարդ աշխարհը։Ամբողջ ամսվա ընթացքում կհավաքենք Նանեի աշխատանքերը, դե իհարկե այս ամենը մեր երգերի, պարերի համադրությամբ։

Ցուցահանդեսի ընթացքում կերգենք`

Խնկի ծառ

Կարկաչա

Կռունկ ծափ տուր ու թռի

Ախ գարուն է,գարուն է

Զկլիկ օրոճ

Արև, արև եկ,եկ



Արդյունքում Կունենաք գեղեցիկ նկարչական-տեխնոլոգիկան անկյուն, որում կերևա սանի անհատական աճը, կբացահայտվի նրա անհատականությունը։

Թողնել մեկնաբանություն