Posted in Քոլեջ-պարտեզի 2-4 տարեկաններ։

Բարեկենդանի ուղտ

Բարեկենդանին շատ ավելի տարածված էր «ուղտ խաղացնելը»: Երկու ուժեղ մարդ, մեկը` առաջը, մյուսը` ետևը, ուսերի վրա էին առնում երկու հաստլիկ ձողեր և ամբողջովին փալասով ծածկվում: Քուրջերից շինված, կարկատված ուղտի գլուխ էին ձևացնում և ամրացնում մի բարակ ձողի վրա, որ առջևի մարդը հեշտությամբ կարող էր կրել իր ձեռքին: Սրանց վրա հեծած ուղտապանը, որի երեսը խատուտիկ ներկվում էր, հագնում էր ցնցոտիներ, գլխին դնում քուրջե փաթթոց և ձեռքը երկար, բարակ ու ցեխապատ մի ձող էր առնում:

Մենք էլ որոշեցինք պատրաստել ուղտ` դիմակի տեսքով

Թողնել մեկնաբանություն