Posted in Քոլեջ-պարտեզի 2-4 տարեկաններ։

Բարեկենդան -Տյառնընդառաջ

Բարեկենդանը Հայ Առաքելական Եկեղեցու շարժական տոներից է, նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանում։ Այդ օրը մարդիկ ճոխ սեղաններ են գցում,ուրախանում, զվարճանում՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։ Տոնն ավարտվում է Բուն Բարեկենդանով, որը նշվում է շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց կիրակի օրը։

Բարեկենդանին հաջորդում է Տյառնընդառաջը։

Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար:

Այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Քոլեջի բակում հավաքվել էին երկուսից վեց տարեկան սաներ, ծնողներ, դաստիարակներ։

Խաղացինք, երգեցինք, պարեցինք, թռանք կրակի վրայով, օրհնեցինք միմյանց ու չիք արինք չարն ու վատը։

Թողնել մեկնաբանություն