Posted in Արևելյնան դպրոց 2֊ից 4 տարեկանների խումբ

Դեպի Թեժառույքի վանական համալիր

Թեժառույքի վանք։Արդեն երկու տարի է մասն եմ դարձել այս խենթ, դրական, կյանքով ու էներգիայով լի աշխարհի։Դաստիարակների աշխարհի 😅։Աշխարհ, որտեղ յուրաքանչյուրը զգում է իրեն կարևոր, նշանակալի։Այսօր ևս միացա նրանց դեպի վանք տանող ճանապարհին։Ազգային պարեր,շարականներ, բնություն։Դեռ երբեք բնությունն այսքան մոտ չէր եղել` իր բոլոր գույների մեջ։Մեր պես խենթ էր նաև եղանակը։Վանքի ճանապարհը տանում է դեպի լեռ։Այն դժվարին Կովաչև, եթե չլինեին մարդիկ, ովքեր ջերմությամբ ու համբերատարությամբ օգնում էին միմյանց հաղթահարել բարձրունքը։Իսկ ամենահետաքրքիրը սկսվեց անձրևի հետ։Բնությունը, անտառը ամեն թուփ մեկ ուրիշ բուրմունք ու հոտ ուներ։Երևի, եթե եղանակը մինչև վերջ լիներ սովորական, այդքան տպավորիչ չէր լինի։Բայց դե սովորականը մեր բառը չէ։Ամպրոպ, անձրև,վարար հետ, մինչև ոսկորները թրջված դաստիարակներ ու այդ ամենը քիչ էր` Հեեեեյ ու սկսվեց Նռանեի ազգային պարերը։
Եվս մեկ օր ավելացավ կյանքիս տեսապնալում` լի գույներով , դրական հույզերով, հիշողություններով, բացահայտումներով ու մարդկանցով, լա’վ մարդկանցով։

Թողնել մեկնաբանություն